Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.07.2017 | 00:05

Պատվաբեր ծերությունը ո՛չ երկարակեցությամբ է չափվում և ո՛չ էլ ապրած տարիների թվով, այլ մարդու համար իմաստությո՛ւնն է նրա ալեհերությունը, և անարատ կյա՛նքն է նրա ծերության հասակը։ ...Հանգուցյալ արդարը դատապարտում է կենդանի ամբարիշտներին, և վաղ հասունության հասած երիտասարդությունը դատապարտում է բազմամյա անիրավ ծերությունը։


Իմաստություն Սողոմոնի 4. 8-9...16

Դիտվել է՝ 2941

Մեկնաբանություններ